Daily Archives: September 17, 2015

Եգիպտացի գործարարը սկսել է  փախստականների համար կղզի գնելու  գործընթացը

Եգիպտացի  ղպտի միլիոնատեր Նագիբ Սավիրիսը  Միջերկրական ծովում  կղզի գնելու և այնտեղ  Մերձավոր Արևելքից փախստականներ  բնակեցնելու հարցի շուրջ սկսել է նախնական խորհրդակցությունները Հունաստանի և Իտալիայի կառավարությունների հետ:  Սավիրիսի խոսքով կղզում կարելի է տեղավորել  ավելի քան հարյուր հազար ընտանիք, նրանց ապահովել աշխատանքով և սոցիալական պայմաններով: Եգիպտացի գործարարը նշել էր, որ կառավարության համաձայնություն ստանալը գործի միայն սկիզբն է:

ԱՄՆ-ը ղեկավարում են աթեիստները

Ամերիկացի քաղաքական գործիչ և փաստաբան Դևիդ Լեյնը, ով աջակցում է  ընտանեկան ավանդական արժեքներին,  իր բլոգում գրել է, որ ԱՄՆ-ը քրիստոնեական արմատներին կարող  է վերադառնալ  միայն այն դեպքում, երբ հաղթեն <<կեղծ կրոնին>>`աթեիզմին: << Ժամանակակից Ամերիկայի հանրային կրթությունը, բարձրագույն կրթությունը, ԶԼՄ-ները, խոշոր բիզնեսը , Հոլիվուդը  ղեկավարում են աթեիստները: Իսկ նրանց գործունեության ծրագիրը  ամբողջապես դեմ է քրիստոնեական բարոյականությանը

ԱՄՆ-ում պատանու են ձերբակալել Հռոմի Պապի դեմ մահափորձ ծրագրելու մեղադրանքով

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները կալանավորել են Ֆիլադելֆիայից 15ամյա տղայի: Ն րան կասկածում են  ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ Հռոմի Պապի դեմ մահափորձ ծրագրելու համար: ABC հեռուստաալիքի համաձայն  պատանուն կալանավորել են օգոստոսին, սակայն այդ մասին հայտնի է դարձել վերջերս: Հետաքննությունների դաշնային բյուրոյի և ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության տեղեկացմամբ` պատանին այդ քայլին էր ցանկանում գնալ` գտնվելով << Իսլամական պետություն>>

Փախստականների դեմ ցույց Վարշավայում

ChristianToday-ի տեղեկացմամբ` Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում Եվրոպա եկող փախստականների դեմ  ցույց էր անցկացվել, որին մասնակցել էր ավելի քան 10 հազար մարդ: Ցույցի մասնակիցները  հայտարարել էին, որ դեմ են Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից  եկող  փախստականներին, ինչպես նաև պետության իսլամացմանը:  Ցույցի գլխավոր  կարգախոսներն էին`  <<Այսօր փախստականներ, վաղը ահաբեկիչներ>>, <<Ոչ Լեհաստանի իսլամացմանը>> և <<Ոչ իսլամական շրջանի  մեր քաղաքում>>: Ցույցի

Իսլամիստ ահաբեկիչները կաթոլիկ տաճար են հրկիզել Եմենում

Եմենի Ադեն քաղաքում մի խումբ դիմակավոր ահաբեկիչներ  հրկիզել են սուրբ Հովսեփի տաճարը: Նախնական տվյալներով  այդ անձինք  <<Ալ Քաիդա>>-ի անդամներ են: Այս եկեղեցին քրիստոնեական  վերջին  գործող տաճարներից էր Եմենում: Տաճարը գտնվում է Ադենի պատմական  կենտրոնում, որը հսկում են  կառավարությանը հավատարիմ  ուժերը: Նշենք, որ Եմենի կաթոլիկ թեմերը Արաբական Միացյալ Էմիրությունների և Օմանի թեմերի հետ միասին  պատկանում են