Monthly Archives: June 2015

Համագումարի մասնակիցները հռչակագիր են ընդունել

Աստանայում ավարտված  համաշխարհային և ավանդական  կրոնների առաջնորդների V համագումարի մասնակիցները  կոչ են արել աշխարհում կանգնեցնել  բռնությունների  և ատելության ահագնացող ալիքը: Համագումարի արդյունքում ընդունված հռչակագրում ասված է.<<Բոլոր առաջատար պետությունների քաղաքական առաջնորդները  պետք է կանգնեցնեն  ժամանակակից աշխարհում ավելի ու ավելի խորացող անվստահության վիհը, դադարեցնեն փոխադարձ պատժամիջոցները  և օգտագործեն միջազգային հարթակները    հակասությունները կարգավորելու, վերահաստատեն խաղաղությունը և անվտանգությունը միջազգային [...]

By |2015-06-16T09:00:58+04:00June 15th, 2015|Նորություններ|0 Comments

Պապը առաջարկել է Հարության տոնը նշել նույն օրը

Վատիկանում կայացած  հոգևորականների համաշխարհային ժողովի ժամանակ Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը կոչ էր արել միասնական ամսաթիվ ընդունել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը նշելու համար: <<Դեռևս Պողոս VI  Պապի ժամանակ եկեղեցին պատրաստ էր  մեկ ամսաթիվ ընդունել Հարության տոնի համար, որպեսզի հրաշափառ այդ տոնը նույն օրը նշեն և Հռոմում, և Կոստանդնուպոլսում և Մոսկվայում>>-հայտարարել էր Պապը: Նրա խոսքով կաթոլիկ եկեղեցին [...]

By |2015-06-16T08:43:59+04:00June 15th, 2015|Նորություններ|0 Comments

Հորդանանի թագավորը մասնակցել է Աստանայում կայացած համագումարին

Հորդանանի թագավոր Աբդալլա II-ի կարծիքով  իսլամիստ ծայրահեղականների  գործողությունները  ամենից շատ  վնասում են մուսուլման ժողովուրդներին: Ելույթ ունենալով համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների V համագումարում Աբդալլա II-ը ասել էր.<< Հանրությանը սպառնում են ագրեսիվ ուժերը: Մենք, մուսուլմաններս բախվում ենք  դաժան հարձակումների  նրանց կողմից, ովքեր  աղավաղում են մեր հավատը` փորձելով արդարացնել հրեշավոր հանցագործությունները: Ոչինչ այնքան չի վնասում մուսուլման ժողովուրդներին, [...]

By |2015-06-12T08:38:39+04:00June 12th, 2015|Նորություններ|0 Comments

Մոսկվայում քննարկել են հալածվող քրիստոնյաների վիճակը Մերձավոր Արևելքում

Ռուսական ԶԼՄ-ների համաձայն`քրիստոնյաների հալածանքներին նվիրված Մոսկվայում կայացած կլոր սեղանի ժամանակ Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ,  քահանա  Գևորգ Վարդանյանը հայտարարել էր, որ հարյուրավոր հայեր են զոհվել Սիրիայում, իսկ հայկական քրիստոնեական տաճարների մեծ մասը ավերվել է. <<Ցավով պետք է նշեմ, որ  Սիրիայում ընթացող պատերազմի ժամանակ հարյուրավոր հայեր են զոհվել, ավերվել է  հայկական եկեղեցիների, մշակութային և կրթական կենտրոնների մեծ [...]

By |2015-06-12T08:36:58+04:00June 12th, 2015|Նորություններ|0 Comments

Սիրիայի Գերագույն մուֆթին  մեղադրել է թուրքական անվտանգության մարմիններին

Սիրիայի Գերագույն մուֆթի Ահմադ  Բադրեդդին Հասսունը  Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Թուրքիան մասնակից  է երկու տարի առաջ Հալեպի բարձրաստիճան քրիստոնյա երկու հոգևորականների առևանգմանը: <<Երբ ինձ հարցնում են, թե որտեղ են այդ հոգևորականները, ես պատասխանում եմ. այդ մասին հարցրեք թուրքական անվտանգության մարմիններին>>-ասել էր մուֆթին: Նա պատմել էր, որ Դամասկոսում հանդիպել էր  ԱՄՆ-ի արդարադատության [...]

By |2015-06-12T08:32:56+04:00June 12th, 2015|Նորություններ|0 Comments

Սիրիայում բացվել է Մարիամ Աստվածածնի անունով մզկիթ

SANA գործակալության տեղեկացմամբ յուրօրինակ իրադարձություն է կատարվել  քրիստոնյա և մուսուլման աշխարհի համար: Սիրիայի Թարթուս քաղաքում տեղի է ունեցել  Մարիամ Աստվածածնի պատվին կառուցված  մզկիթի բացման արարողությունը: Սիրիայի գույքի իրավունքների  հարցերով նախարարը հայտարարել էր. <<Առաջին անգամ արաբական և մուսուլմանական աշխարհում մզկիթը կոչել  են  Մարիամ Աստվածածնի անունով: Սա համաձայնության և եղբայրության կոչ է>>: Թարթուս քաղաքի կաթոլիկ պատրիարքության  ներկայացուցիչ [...]

By |2015-06-11T12:30:54+04:00June 11th, 2015|Նորություններ|0 Comments

Աստանայում սկսվել է համաշխարհային կրոնների առաջնորդների համագումարը

Հունիսի 10-ին Աստնայում իր աշխատանքն  է սկսել համաշխարհային կրոնների առաջնորդների V համագումարը, որին մասնակցում են  քաղաքական հայտնի գործիչներ: Համագումարում ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Նա  դատապարտել է կրոնական ծայրահեղականությունը` ասելով, որ  ահաբեկչությունը իրականացնում են <<Իսլամական պետություն>>, << Բոկո հարամ>>,<<Ալ Շաբաբ>>, <<Ալ Քաիդա>> և այլ իսլամական ահաբեկչական խմբավորումները:  Պան Գի Մունի խոսքով  [...]

By |2015-06-11T12:27:38+04:00June 11th, 2015|Նորություններ|0 Comments

Վատիկանում կայացել է Հռոմի Պապի հանդիպումը Ռուսաստանի նախագահի հետ

Հունիսի 10-ին Վատիկանում կայացել է Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինի հանդիպումը Հռոմի Պապի հետ: ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար  Դ. Պեսկովի տեղեկացմամբ` հանդիպումը տևել է մեկ ժամից ավելի: <<Քննարկվել են  արդի շատ խնդիրներ, այդ թվում Ուկրաինայի ճգնաժամը, խոսել են  համամարդկային և մարդասիրական արժեքների մասին, որոնք միավորում են  և ուղափառ և կաթոլիկ և ընդհանրապես բոլոր կրոնները>>-ասել էր Պեսկովը: [...]

By |2015-06-11T11:50:47+04:00June 11th, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top