Համագումարի մասնակիցները հռչակագիր են ընդունել
Աստանայում ավարտված համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների V համագումարի մասնակիցները կոչ են արել աշխարհում կանգնեցնել բռնությունների և ատելության ահագնացող ալիքը: Համագումարի արդյունքում ընդունված հռչակագրում ասված է.<<Բոլոր առաջատար պետությունների քաղաքական առաջնորդները պետք է կանգնեցնեն ժամանակակից աշխարհում ավելի ու ավելի խորացող անվստահության վիհը, դադարեցնեն փոխադարձ պատժամիջոցները և օգտագործեն միջազգային հարթակները հակասությունները կարգավորելու, վերահաստատեն խաղաղությունը և անվտանգությունը միջազգային