Daily Archives: June 10, 2015

Իսլամիստ գրոհայինները եզակի Ավետարան են այրել Իրաքում

Այցով Ռուսաստանում գտնվող Սիրիայի  գերագույն մուֆթի Ահմադ Բադրեդդին Հասսունը  լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել էր, որ << Իսլամական պետություն>> խմբավորման անդամները  Իրաքի Մոսուլ քաղաքում  այրել են 90 կգ կշռող եզակի Ավետարանը: << Քահանան նրանց առաջարկել էր վաճառել գիրքը, սակայն գրոհայինները չէին համաձայնվել>>-ասել էր մուֆթին: Նա նշել էր, որ  աշխարհում չպետք է գոյություն ունենա <<կրոնական պատերազմ>>

Էրբիլի արքեպիսկոպոսը կոչ է անում ընդլայնել ռազմական գործողությունները

Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլի կաթոլիկ արքեպիսկոպոս Բաշար Մաթթի Վարդան կոչ է արել ընդլայնել ռազմական գործողությունները <<Իսլամական պետություն >> խմբավորման գրոհայինների դեմ, որպեսզի կանգնեցվի այդ չարիքի տարածումը: << Ռազմական գործողություններ են անհրաժեշտ  Իսլամական պետություն խմբավորմանը կանգնեցնելու համար: Դա չարորակ ուռուցք է, որը պետք է հեռացնել: Հումանիստար օգնությունը պետք է շարունակվի, որպեսզի կարողանանք օգնել  Էրբիլում ապաստանած փախստականներին,

Հավատացյալների դեմ հարձակումները Իսպանիայում

Չորրորդ տարին անընդմեջ  <<Կրոնի  և խղճի ազատության>> հետազոտական կենտրոնը  հրապարակում է Իսպանիայում հավատքի ազատության դեմ կատարվող հարձակումների վերաբերյալ հաշվետվությունը: <<Մենք դարձյալ տեսնում ենք հասարակական կյանքից կրոնը  մեկուսացնելու փորձեր: Հաճախակի են դարձել հավատի համար մարդկանց ստորացնելու և վիրավորելու դեպքերը: Կրոնական խորհրդանիշները և պաշտամունքի առարկաները դառնում են բարբարոսությունների թիրախ>>-ասել էր հետազոտական կենտրոնի նախագահ Մարիա  Գարսիան և շարունակել.<<Ականատես

  • Վերջերս Իրանի Հեղափոխական դատարանը 18 քրիստոնյաների դատապարտել է ընդհանուր թվով 24տարվա ազատազրկման:

Իրանում ազատազրկման են դատապարտել  18 քրիստոնյաների

Վերջերս Իրանի Հեղափոխական դատարանը   18 քրիստոնյաների դատապարտել է ընդհանուր թվով 24տարվա ազատազրկման: Քանի որ Իրանի դատական համակարգը բավարար թափանցիկ չի, ուստի  հայտնի չի, թե այդ  քրիստոնյաներից յուրաքանչյուրը  քանի տարվա բանտարկության է դատապարտվել: Նրանց մեղադրում են Ավետարանի քարոզչության, երկրի վարչակազմի դեմ ելույթներ ունենալու, տնային եկեղեցիներ բացելու համար: Նշենք, որ այդ քրիստոնյաներին ձերբակալել էին դեռևս 2013թվականին:  Open Doors

Ավետարանական օր Գերմանիայում

Գերմանիայի  Շտուտգարդ քաղաքում հունիսի 3-ից 7-ը  35-րդ անգամ կայացել է  Եկեղեցական ավետարանական  օրը, որը հավաքել էր քրիստոնեական տարբեր հարանվանությունների   գրեթե 97  հազար ներկայացուցիչների: Ներկա էին նաև քաղաքական հայտնի գործիչներ: Միջոցառման  օրերին  մասակիցները ոչ միայն ուսումնասիրել   և քննարկել  էին Աստվածաշունչը, այլ նաև անդրադարձել էին  արդի աշխարհի զանազան խնդիրների: Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը, կանցլեր Անգելա Մերկելը և

  • Իտալացի հայտնի կոմպոզիտոր Էննիո Մորիկոնեն պատարագի համար երաժշտություն է գրել և այն նվիրել Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ին:

Իտալացի հայտնի կոմպոզիտորը պատարագի երաժշտություն է նվիրել Պապին

Իտալացի հայտնի կոմպոզիտոր Էննիո Մորիկոնեն պատարագի համար երաժշտություն է գրել և այն նվիրել Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ին: Առաջին անգամ ստեղծագործությունը կատարվելու է Հռոմի ճիզվիտական << Գեսու >> տաճարում:   Իտալական  Corriere della Sera  թերթին տված հարցազրույցի ժամանակ կոմպոզիտորը  ասել էր, որ երաժշտական  պարտիտուրան  անձամբ  տվել է Պապին: Պատարագի երաժշտությունը, որը Մորիկոնեն անվանել է Ֆրանցիսկ Պապի անունով