Daily Archives: April 27, 2015

Հրապարակվել է  Ամերիկայի ամենաազդեցիկ քրիստոնյաների ցուցակը

«Newsmax>> պարբերականի հրապարակած Ամերիկայի 100 ամենաազդեցիկ քրիստոնյաների ցուցակը  գլխավորել է  միջազգային  հայտնի քարոզիչ Ֆրանկլին Գրեհեմը: Ի դեպ ցուցակում ներառված են նաև  հայտնի մարզիկներ, դերասաններ, ովքեր հայտնի են իրենց քրիստոնեական գործունեությամբ:  «Մարտահրավերները, որոնց հետ այսօր բախվում են քրիստոնյաները, տարբերվում են անցյալ դարի  մարտահրավերներից: Ցուցակում ներառված ոչ բոլոր մարդիկ են  կանգնած  եկեղեցական ամբիոնի մոտ: Սպորտի  և շոու բիզնեսի աստղերը քրիստոնյա առաջնորդներ չեն,

Եպիսկոպոս Ռյախովսկին հարգել է հայ նահատակների հիշատակը

Հայ ժողովրդին ցավակցել  և զոհերի հիշատակը  հարգել է Ռուսաստանի ավետարանական  հավատքի  քրիստոնյաների միության առաջնորդ- եպիսկոպոս Սերգեյ Ռյախովսկին: Նա մասնակցել էր Մոսկվայի Տիրոջ Պայծառակերպության  տաճարում կայացած  մեկ ու կես միլիոն զոհերի հիշատակի աղոթքին, որը առաջնորդում էր Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը: Եպիսկոպոս Ռյախովսկին Եզրաս Ներսիսյանին պաշտոնական նամակ էր հանձնել, որում իր և ավետարանական հավատքի եկեղեցիների անդամների անունից

Իգոր Նիկիտինը ցավակցել է հայերին

«ТБН-Россия»  հանրային հեռուստաալիքի  տնօրենների խորհրդի նախագահ Իգոր Նիկիտինը ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով իր ցավակցությունն է հայտնել հայ ժողովրդին. «Ողջ աշխարհի  համար նշանակալի այս օրը ես  դիմում եմ հայ ժողովրդին: Դուք մենակ չեք: Աշխարհի միլիոնավոր մարդիկ  Ձեզ հետ են և աջակցում են Ձեզ: Ես ցավակցում եմ  մեր ժամանակակիցներին, ովքեր կորցրել են իրենց հարազատներին  հարյուրամյա վաղեմություն ունեցող այդ սարսափելի իրադարձությունների ժամանակ:  Ես համարձակվում

Կարդինալ Ռաին Թուրքիային կոչ է արել ընդունել ցեղասպանությունը

Լիբանանյան Daily Star պարբերականի տեղեկացմամբ` մարոնիտ  պատրիարք, կարդինալ  Բեշար Բուտրոս Ռաին Թուրքիայի կառավարությանը  կոչ է արել  Ճանաչել Օսմանյան կայսրությունում կատարված   ցեղասպանությունը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարդինալը մեկնաբանելով  ցեղասպանությունը չճանաչելու Թուրքիայի քաղաքականությունը, ասել էր. «Զանգվածային սպանությունների համար հրապարակային ներողություն խնդրելու պահանջը պետք է միշտ կատարվի»: Ի դեպ` կարդինալ  Բեշար Ռաին  մյուս քրիստոնյա առաջնորդների հետ  Հայաստանում ներկա էր գտնվել  Ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողություններին` այդ