Միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու համար Քենիա էր այցելել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Այցի նախօրեին անցկացված հարցումնները ցույց էին տվել, որ բազմաթիվ քենիացիներ չեն ցանկանա լսել նախագահի ելույթը համասեռամոլների իրավունքների և միասեռ ամուսնությունների մասին: Քենիայի ավետարանական եկեղեցիների 700 հովիվներ բաց նամակ էին գրել Օբամային, որում խնդրում էին ելույթ չունենալ համասեռամոլների թեմայով: <<Թող խոսի զարգացման, համագործակցության, Քենիայի և ԱՄՆ-ի կապերի մասին, սակայն մեր հավատի և մշակույթի մասին կարիք չկա խոսել: Ընտանիքը պետության հենարանն է: Եթե ընտանիքի ինստիտուտը կործանվի, ապա կկործանվի նաև պետությունը: Ուրեմն թույլ չտանք մեր երկրի կործանումը>>-ասել էր եպիսկոպոս Մարկ Կարիուկին: Բացի դա, ավանդական ընտանիքի կողմնակիցները ցույցեր էին անցկացրել մայրաքաղաք Նայրոբիում: Նշենք, որ միասեռ կապերը արգելված են Քենիայում և աֆրիկյան 37 երկրներում: Քենիայի քրեական օրենսգրքով միասեռ կապերի համար նախատեսված է մինչև 14 տարվա ազատազրկում: Եպիսկոպոս Կարիուկին հայտարարել էր, որ պայքարելու են միասեռ կապերի օրինականացման դեմ: Նրա խոսքով` աջակցելով միասեռ ամուսնությունների օրինականացմանը, Բարաք Օբաման կործանում է Ամերիկան: <<Կարծում եմ, որ նախկինում ԱՄՆ-ը քրիստոնյա երկիր էր, իսկ այժմ դարձել է Աստծուն դեմ նպատակներ ունեցող պետություն>>- ասել էր եպիսկոպոսը: Հոգևորականների հետ համամիտ են նաև երկրի առաջատար քաղաքական գործիչները: Օրենսդիրներից մեկը նախազգուշացրել էր, որ եթե Օբաման խոսի համասեռամոլների իրավունքների մասին, ապա նրան կխնդրեն լռել և տուն վերադառնալ: ԱՄՆ-ի բոլոր նահանգներում միասեռ կապերը օրինականացնելու որոշումը հաստատվելուց հետո Քենիայի առաջատար քաղաքական գործիչներից մեկը հայտարարել էր, որ այդ որոշումը երկրին կհանգեցնի Սոդոմի և Գոմորի նման աղետի: