Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ը կիրակնօրյա ավանդական իր քարոզում կոչ էր արել դադարեցնել հղիության արհեստական ընդհատումները: Իր քարոզում Պատրիարքը ասել էր. <<Ցանկանում եմ դիմել բոլորին, անհրաժեշտ է Վրաստանում դադարեցնել հղիության ընդհատումը: Պետք է հիշել, որ դա երեխայի սպանություն է և մեծ մեղք: Ցանկանում եմ հատկապես դիմել այն բժիշկներին, ովքեր կատարում են հղիության ընդհատումներ: Նրանք սարսափելի մեղք են գործում: Պետք է հղիության արհեստական ընդհատումը դադարեցնել և ունենալ այնքան երեխաներ, որքան տվել է Աստված>>: Ի դեպ Վրաստանի Ուղղափառ եկեղեցու նախաձեռնությամբ ամեն երկուշաբթի օրը երեկոյան աղոթելու են երեխաների համար: Առաջին աղոթքը Սուրբ Երրոդության եկեղեցում մայիսի 18-ին առաջնորդել էր Պատրիարք Իլիա 2-րդը: Ի դեպ Պատրիարք Իլյա II-ը անձամբ մկրտել է հազարից ավել երեխաների: