BBC-ի տեղեկացմամբ` Վենետիկի նոր քաղաքագլուխ Լուիջի Բրունյարոն հայտարարել է, որ փորձելու է քաղաքում արգելել համասեռամոլների շքերթները: Repubblica թերթին տված հարցազրույցում նա ասել էր.<<Իմ քաղաքում համասեռամոլների շքերթ չի լինի>>: Քաղաքագլուխը այդ շքերթները անվանել էր << գռեհիկ ֆարս>>: Այս հայտարարությունը առաջացրել է սեռական փոքրամասնությունների և իրավապաշտպանների զայրույթի ալիքը: <<Arcigay>> իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Փլաբիո Ռոմանին կոշտ քննադատության էր ենթարկել Բրունյարոյին և հրավիրել էր նրան մասնակցել համասեռամոլների հաջորդ շքերթին: Ի դեպ վերջերս նորընտիր քաղաքագլուխը կարգադրել էր դպրոցական գրադարաններից դուրս բերել բոլոր այն գրքերը, որոնցում հիշատակվում են միասեռ կապերի մասին: Այս քայլի համար նույնպես Բրունյարոյի հասցեին հնչել էին բազմաթիվ քննադատական խոսքեր: Մասնավորապես այդ որոշումը դատապարտել էր բրիտանացի հայտնի երաժիշտ, նաև հայտնի համասեռամոլ Էլթոն Ջոնը, ով Instagram-ի իր էջում քաղաքագլխին անվանել էր կոպիտ երեսպաշտ: Բրունյարոն Twitter-ում երաժշտին մեղադրել էր լկտիության համար: Նշենք, որ Լուիջի Բրունյարոն աջ կենտրոնամետ ուժերի ներկայացուցիչ է և Վենետիկի քաղաքագլուխ է ընտրվել ընթացիկ տարվա հունիսին: