Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի կարգադրությամբ տրիբունալ է ստեղծվել, որը լսելու է կաթոլիկ այն եպիսկոպոսների գործը, ովքեր թաքցրել են իրենց թեմի քահանաների կողմից կատարած մանկապղծության դեպքերը: Դատական այս մարմնի գործունեությունը ենթարկվելու է Հավատքի դավանաբանության նախարարությանը, որը հսկում է հավատքի ուսուցման և բարոյականության մաքրությանը: Նշենք, որ նախկինում կաթոլիկ եպիսկոպոսները պատասխանատվություն չէին կրում իրենց թեմում տեղի ունեցած մանկապղծության դեպքերը թաքցնելու համար: Սակայն ընթացիկ տարվա ապրիլին Ֆրանցիսկ I-ը եպիսկոպոսությունից հեռացրեց ամերիկացի Ռոբերտ Ֆիննին, ով կապված էր մանկապղծության աղմկահարույց դեպքի հետ: Նշենք, որ կաթոլիկ քահանաների կողմից անչափահասների նկատմամբ կատարված սեռական բռնարարքները համարվում են Հռոմեական կաթոլիկ եկեղեցու գլխավոր խնդիրներից մեկը: Առաջին խոշոր աղմուկը բարձրացել էր Իռլանդիայում 2009 թվականին , երբ մանկապղծության մեղադրանք ներկայացվեց մոտ 100 քահանաների: Նրանցից շատերը ստիպված էին ընդունել իրենց մեղքը: