Հուլիսի 28-ին ուղղափառ երկրներում նշել են սուրբ իշխան Վլադիմիրի մահվան 1000-րդ տարելիցը: Ռուսաստանում այդ օրը նշում են, որպես Ռուսիայի մկրտության օր: Միջոցառումները սկսվել էին Քրիստոս Փրկչի տաճարում կայացած հանդիսավոր պատարագով, որին մասնակցեցին աշխարհի 15 ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչներ: Պատարագը կատարեց Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը: Նրա հետ միասին ծառայեցին բարձրաստիճան հոգևորականներ Կոստանդնուպոլսի, Ալեքսանդրիայի, Անտիոքի, Երուսաղեմի, Վրաստանի , Սերբիայի, Ռումինիայի, Հունաստանի, Կիպրոսի, Բուլղարիայի, Ալբանիայի, Սլովակիայի, Ամերիկայի ուղղափառ եկեղեցիներից: Բարձրաստիճան հոգևորական հյուրերի հետ հանդիպման ժամանակ Պատրիարք Կիրիլը ասել էր.<<Այս միջոցառումը վկայում է, որ Ուղղափառ եկեղեցին միասնական է անկախ քաղաքական բազմաթիվ տարաձայնություններից և կոնֆլիկտներից>>: