Asianews-ի տեեկացմամբ` Պակիստանի Կրոնական փոքրամասնությունների հարցերով նախկին նախարար Պոլ Բհատին մեկնաբանել է մահապատժի դատապարտված Ասիա Բիբիի գործը վերանայելու մասին երկրի Գերագույն դատարանի ընդունած որոշումը: Բհատին, ով ներկայումս Պակիստանի Կրոնական փոքրամասնությունների միության նախագահն է, համոզված է, որ Ասիային ազատ կարձակեն մոտ ապագայում: << Դատարանի որոշումը դրական քայլ է ոչ միայն Ասիա Բիբիի համար, այլ նաև աստվածանարգության մեղադրանքով դատապարտված բազմաթիվ մարդկանց համար>>-ասել էր Պոլ Բհատին: Նշենք, որ Պոլ Բհատին Պակիստանի հայտնի քաղաքական գործիչ, երկրում առաջին քրիստոնյա նախարար Շահբազ Բհատիի եղբայրն է: Շահբազ Բհատին սպանվել է 2011 թվականին թալիբան գրոհայինների կողմից, երբ հանդես էր եկել Ասիա Բիբիի պաշտպանությամբ և քննադատել էր աստվածանարգության օրենքը: