Fides-ի տեղեկացմամբ Նիգերիայի հարավային Օնդո քաղաքում կաթոլիկ քահանա Գուդվիլ Օնիեկան և նրա կրտսեր եղբայրը ավազակային հարձակման զոհ են դարձել: Հանցագործները փորձել են կանգնեցնել ավտոմեքենան, որում գտնվել են քահանան և նրա եղբայրը: Երբ մեքենան չի կանգնել, հանցագործները կրակել են բենզինի բաքի վրա: Մեքենան պայթել էր և հրդեհվել: <<Open Doors>> քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպության տվյալներով քրիստոնյաների դեմ հալածանքների բարձր մակարդակ ունեցող 50 երկրների ցուցակում Նիգերիան գրավում է 10-րդ հորզոնականը: