Reuters համաձայն` այս տարվա հունիսի 19-ին Մեքսիկայի Գերագույն դատարանը հաստատել է, որ միասեռ ամուսնությունների արգելքը հակասում է Սահմանադրությանը: Իսկ դա նշանակում է, որ դատարանը վերացրել է միասեռ ամուսնությունների արգելքը երկրի ողջ տարածքում: Այդ առնչությամբ Գերագույն դատարանի դատավոր Օլգա Սանչեսը պահանջել է, որպեսզի բոլոր նահանգները, որտեղ դեռևս արգելված են միասեռ ամուսնությունները, արագ օրինականացնեն նման ամուսնությունների գրանցումը: Այսինքն միասեռ զույգերը, որոնք ցանկանում են ամուսնություն գրանցել այդ նահանգներից որևիցե մեկում, դա կարող են անել նահանգի դատավորների թույլտվությամբ: Միասեռ ամուսնությունները չօրինականացրած նահանգների սահմանադրություններում մինչև համապատասխան փոփոխությունների կատարումը համասեռամոլ զույգերը ստիպված կլինեն անցնել դատական բարդ գործընթացների միջով: Օլգա Սանչեսի խոսքով` միասեռ ամուսնությունները օրինականացնելու համար առանձին նահանագների և Գերագույն դատարանի միջև դիմակայությունը կարող է տարիներ տևել, սակայն դատավորները այնուամենայնիվ կթույլատրեն այդ զույգերին ամուսնություններ կնքել: Մեքսիկայի պահպանողական խավերը և եկեղեցու ներկայացուցիչները խիստ քննդատության են ենթարկել Գերագույն դատարանի այս որոշումը: Մեքսիկան կաթոլիկ բնակչության թվով երկրորդ երկիրն է աշխարհում Բրազիլիայից հետո: Վերջերս անցկացված հարցումները պարզել են, որ Մեքսիկայի բնակչության 48%-ը դեմ է միասեռ ամուսնություններին, իսկ 43%-ը կողմ: Նշենք, որ ներկայումս Մեքսիկայի 31 նահանգներից 29-ում միասեռ ամուսնությունները պաշտոնապես արգելված են: Մեխիկոն 200 9թվականին դարձավ լատինաամերիկյան առաջին մայրաքաղաքը, որտեղ թույլատրեցին միասեռ ամուսնությունները: