CWN գործակալության տեղեկացմամբ` Հռոմի քաղաքային իշխանությունը հաստատել է քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկը Մարտին Լյութերի անունով կոչելու ծրագիրը: Կապված Ռեֆորմացիայի 500-րդ ամյակի հետ Մարտին Լյութերին հարգանքի տուրք մատուցելու համար այս առաջարկով հանդես է եկել Հռոմի ադվենտիստների համայնքը: Իսկ Վատիկանում որոշել են դեմ դուրս չգալ այդ նախագծին: Հրապարակը Լյութերի անունով կոչելու պաշտոնական արարողությունը կայանալու է ընթացիկ տարվա սեպտեմբերի 16-ին: