Հորդանանի թագավոր Աբդալլա II-ի կարծիքով իսլամիստ ծայրահեղականների գործողությունները ամենից շատ վնասում են մուսուլման ժողովուրդներին: Ելույթ ունենալով համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների V համագումարում Աբդալլա II-ը ասել էր.<< Հանրությանը սպառնում են ագրեսիվ ուժերը: Մենք, մուսուլմաններս բախվում ենք դաժան հարձակումների նրանց կողմից, ովքեր աղավաղում են մեր հավատը` փորձելով արդարացնել հրեշավոր հանցագործությունները: Ոչինչ այնքան չի վնասում մուսուլման ժողովուրդներին, որքան այդ գործողությունները>>: Նշենք, որ համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների V համագումարը կայացել էր հունիսի10-11-ին Աստանայում: Գլխավոր թեման էր կրոնական առաջնորդների և քաղաքական գործիչների երկխոսությունը հանուն խաղաղության և զարգացման: