AINA գործակալության համաձայն` Քաղդեա-կաթոլիկ եկեղեցուց անօրինական բռնագրաված շենքը Իրանի իշխանությունները մտադիր են վերածել մուսուլմանական աղոթքի կենտրոնի: Այս առնչությամբ խորհրդարանում քրիստոնյա փոքրամասնությանը ներկայացնող պատգամավոր Ջոնաթան Բեթ Քելիան բողոքել էր Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի կրոնական փոքրամասնությունների հարցերով օգնական Հասան Յունեսին:Սակայն վերջինս հրաժարվել էր քննարկել բողոքը: Ի դեպ Հասան Յունեսին հետախուզության և անվտանգության նախկին նախարարն է, ում հրամանով ձերբակալվել և սպանվել են բազմաթիվ այլախոհներ: Օգտվելով Իրանի կառավարության աջակցությունից շիա հոգևորականությունը շարունակում է պայքարը կրոնական փոքրամասնությունների դեմ: Անցյալ տարվա ամռանը ոստիկանները քանդել էին սունի մուսուլմաններին պատկանող մզկիթը և խուզարկություն կատարել սունի հայտնի իմամ Աբդուլա Մուսսա Զադեհի տանը: Բացի դա տարբեր պատճառաբանություններով իրանական հատուկ ծառայությունները խանգարել են սունի մուսուլմանների աղոթքի հավաքույթները: