«Իսլամական պետություն» խմբավորումը տարածել է խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի ձայներիզը, որում նա իր համախոհներին կոչ է անում միանալ իրենց, գալ և բնակվել «խալիֆայությունում»: Ձայներիզը տեղադրել են իսլամիստ ծայրահեղականների կողմից օգտագործվող կայքերում: Ի դեպ` France 24 հեռուստաալիքը հայտնել էր, որ Հյուսիսային Աֆրիկայում գործող «Ալ Մուրաբիթուն» արմատական խմբավորումը հայտարարել է «Իսլամական պետությանը» միանալու մասին: Իսկ երկու ամիս առաջ նույնպես Հյուսիսային Աֆրիկայում գործող տխրահռչակ «Բոկո հարամ» խմբավորումն էր հավատարմության երդում տվել Աբու Բաքր ալ Բաղդադիին: Նշենք. վերջերս համաշխարհային լրատվամիջոցները հաղորդել էին , որ ամերիկյան օդուժի հերթական հարվածների ժամանակ Աբու Բաքր ալ Բաղդադին սպանվել է, ավելի ուշ տեղեկություններ էին հայտնվել, որ ոչ թե սպանվել է, այլ ծանր վիրավորվել: