Մայիսի 24-ին Իռլանդիայում կայացած հանրաքվեի արդյունքում ձայների մեծամասնությամբ օրինականցվեց միասեռ ամուսնությունները:Կողմ էր քվեարկել բնակչության 62%-ը, իսկ դեմ`37%-ը: Փաստորեն Իռլանդիան դարձավ առաջին երկիրը, որտեղ համասեռամոլ ամուսնությունները օրինականցվեց համաժողովրդական քվեարկությամբ: Մինչ դա Եվրամիության երկրներում այդ որոշումը ընդունում էին խորհրդարանների մակարդակով:Իռլանդիայում հանրաքվեին մասնակցել էր մոտ 2միլիոն մարդ: Տեղեկացնենք, որ 20 տարի առաջ համասեռամոլությունը այդ երկրում քրեական հանցագործություն էր համարվում: 2010թվականին Իռլանդիայում օրենք էր ընդունվել, որը միասեռ զույգերին թույլատրում էր պաշտոնապես քաղաքացիական միություններ կնքել: Սակայն այս միությունների իրավաբանական կարգավիճակը տարբերվում է սահմանադրությամբ պաշտպանված ամուսնության ինստիտուտից: 2013թվականին Իռլանդիայի կառավարությունը սահմանադրական ասամբլեա էր հրավիրել,որում քննարկվել էր միասեռ ամուսնությունների օրինականացման հարցը: Ասամբլեան որոշել էր այդ հարցը դնել համաժողովրդական քվեարկության: