Սիրիայի Ռազմավարական և ռազմական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆահադ ալ Մասրին Daily Mail-ին տված հարցազրույցում ասել էր, որ <<Իսլամական պետություն>> խմբավորումը ահաբեկչական հարձակումներ է ծրագրել ոչ միայն Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում, այլ նաև Եվրոպայում, մասնավորապես Վատիկանում: Հարձակումների թիրախ են դառնալու քրիստոնեական տաճարները և տեսարժան վայրերը: Մասրիի խոսքով Եվրոպայում ծրագրավորված ահաբեկչություններին մասնակցելու են իսլամիստների կողմից հավաքագրված եվրոպացի կանայք: Նրանցից մի քանիսը արդեն մեկնել են Եվրոպա, որպես զբոսաշրջիկներ: Ֆահադ ալ Մասրիի տվյալներով ներկայումս առնվազն 10 կին մարզվում է <<Ալ Խանսա>> կանանց ահաբեկչական ճամբարում, որպեսզի հետագայում որպես մահապարտներ հարձակումներ իրականացնեն Եվրոպայի երկրներում: Ընդհանուր թվով մահապարտների խմբում կան Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում հավաքագրված 60 կանայք: