Պաղեստինի ուղղափառ համայնքի առաջնորդ, միտրոպոլիտ Աթալա Հաննան հայտարարել է, որ Սիրիայում գործող իսլամական հանցագործխմբավորումներին աջակցող պետությունները պատասխանատվություն են կրում այդ երկրում շարունակվող արյունահեղության համար: Միտրոպոլիտը նշել է, որ Արևմուտքը Մերձավոր Արևելքում խրախուսում է ահաբեկչական խմբավորումների գործունեությունը: Աթալա Հաննան Եվրոպայի բոլոր եկեղեցիներին կոչ է արել բարոյական և հումանիտար օգնություն տրամադրել սիրիացի գաղթականներին, ովքեր ստիպված են եղել հեռանալ հարազատ վայրերից իսլամիստների վայրագություններից փրկվելու համար: Նա նաև դիմել էր համաշխարհային հանրությանը `կոչ անելով համագործակցել Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում տեղ գտած ահաբեկչությունը և ծայրահեղականությունը ոչնչացնելու համար, վերականգնելու այդ տարածաշրջանի կայունությունը և անվտանգությունը, ինչը կխթանի սիրիացի գաղթականների վերադարձը: