Գերմանիայի Շտուտգարդ քաղաքում հունիսի 3-ից 7-ը 35-րդ անգամ կայացել է Եկեղեցական ավետարանական օրը, որը հավաքել էր քրիստոնեական տարբեր հարանվանությունների գրեթե 97 հազար ներկայացուցիչների: Ներկա էին նաև քաղաքական հայտնի գործիչներ: Միջոցառման օրերին մասակիցները ոչ միայն ուսումնասիրել և քննարկել էին Աստվածաշունչը, այլ նաև անդրադարձել էին արդի աշխարհի զանազան խնդիրների: Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը, կանցլեր Անգելա Մերկելը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ խոսել էին ժամանակակից տարբեր հիմնախնդիրների մասին: Քննարկվել էին պատերազմի, ընտանիքի, կրոնական երկխոսության, կլիմայի փոփոխության և այլ հարցեր: Միջոցառման մասնակիցներին կոչ էին արել ավելի հետևողական լինել քաղաքականության ոլորտում, որպեսզի աշխարհում ավելանա արդարությունը: