Ականատես լինելով <<Իսլամական պետություն>> խմբավորման դաժանություններին և վայրագություններին,որոնք կատարվում են Ալլահի անունով, ավելի ու ավելի մեծ թվով մուսուլման քրդեր քրիստոնեություն են ընդունում: Այս մասին The Gospel Herald թերթին պատմել են Իրաքում աշխատող քրիստոնյա միսիոներները: << Մարդիկ ցանկանում են տեղեկանալ Հիսուսի մասին` լսելով հրաշքների, բժշկությունների, գթասրտության և սիրո մասին>>-պատմել են միսիոներները: Նրանց խոսքով քրիստոնեությանը ծանոթանալ ցանկացողների թիվը շատ մեծ է: ՄԱԿ-ի տվյալներով ներկայումս Իրաքի Քուրդիստանում ապաստանել են ավելի քան 900 հազար փախստականներ Սիրիայից և Իրաքի իսլամիստների կողմից գրավված տարածքներից: Քրիստոնեական ճամբարներում փախստականներին տաք հագուստ են տալիս, տաքացուցիչներ, սնունդ: Քրիստոնյա միսիոներների խոսքով օգնելով կարիքի մեջ գտնվող մարդկանց իրենք գործնականում ցույց են տալիս քրիստոնեական սերը: