Հունիսի 10-ին Աստնայում իր աշխատանքն է սկսել համաշխարհային կրոնների առաջնորդների V համագումարը, որին մասնակցում են քաղաքական հայտնի գործիչներ: Համագումարում ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Նա դատապարտել է կրոնական ծայրահեղականությունը` ասելով, որ ահաբեկչությունը իրականացնում են <<Իսլամական պետություն>>, << Բոկո հարամ>>,<<Ալ Շաբաբ>>, <<Ալ Քաիդա>> և այլ իսլամական ահաբեկչական խմբավորումները: Պան Գի Մունի խոսքով կրոնը չի բռնություններ առաջացրել, այլ մարդկանց որոշակի խմբավորումներ, որոնք որոշել են բռնարարքները արդարացնել կրոնով: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է կրոնական առաջնորդների կարևոր դերը խաղաղության հաստատման գործում: Նրանք կարող են լուծել այդ խնդիրը միաբանվելով: Համագումարում ելույթ է ունեցել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Նա սրբապղծություն էր անվանել իսլամի օգտագործումը ծայրահեղականությունը և ահաբեկչությւոնը արդարացնելու համար: Նախագահի խոսքով << Իսլամական պետություն>> խմբավորման գործողությունների հետ կապված համընդհանուր ահաբեկչության սպառնալիքը ավելի իրական է դառնում: