2015 և 2016 թվականներին իտալացի հայտնի տենոր Անդրեա Բոչելլին համերգներով հանդես է գալու աշխարհի կաթոլիկ հայտնի տաճարներում: Այս նախագծին համագործակցում է Ընտանիքի հարցերով պապական խորհուրդը: Նախատեսված է, որ յուրաքանչյուր համերգից առաջ տեղի հոգևորականը կխոսի Ավետարանի, աստվածային սիրո մասին, հետո ելույթ կունենա երգիչը, իսկ վերջում ներկաները կաղոթեն ամուսնության և ընտանիքի ամրության համար: Նշենք, որ առաջին համերգը կայանալու է արդեն մայիսի վերջին Բարսելոնի Սուրբ ընտանիք տաճարում: Հաջորդ համերգները տեղի կունենան Երուսաղեմում, Կրակովում, Ֆիլադելֆիայում: