BBC-ի տեղեկացմամբ` ԱՄՆ-ի կառավարությունը որոշում է ընդունել հատուկ բաժին ստեղծել, որը համացանցում կպայքարի << Իսլամական պետություն>> խմբավորման քարոզչության դեմ: Այդ բաժինը ստեղծվելու է պետական անվտանգության նախարարության կազմում, սակայն համագործակցելու է դաշնային և տեղային անվտանգության կառույցների հետ: Կալիֆորնիայում կայանալու է ազգային անվտանգության գործակալությունների ներկայացուցիչների հանդիպումը բարձր տեխնոլոգիական ընկերությունների մասնագետների հետ: Հենց այդ հանդիպման ժամանակ էլ քննարկելու են և պլանավորելու նորաստեղծ բաժնի աշխատանքը: