ԱՄՆ-ում կայացել է ամերիկյան երիտասարդական <<Passion 2016>> լայնամասշտաբ քրիստոնեական կոնֆերանսը, որին մասնակցել էր ավելի քան 40 հազար մարդ: Կոնֆերանսը անցկացվել էր երեք սրահներում` երկուսը Ատլանտա քաղաքում, իսկ մեկը` Հյուսթոն քաղաքում: Հեռուստակամուրջների միջոցով կապ էր պահպանվել այդ վայրերի միջև: Կոնֆերանսին ներկա էին ամերիկյան բոլոր 50 նահանգների ավելի քան 1680 քոլեջների և համալսարանների ներկայացուցիչներ: Կոնֆերանսին մասնակցում էին 51 երկրների պատվիրակություններ, իսկ կոնֆերանսը ուղիղ եթերով դիտում էին 145 երկրներում: Միջոցառման ժամանակ քարոզեցին քրիստոնյա հեղինակավոր առաջնորդներ, ովքեր իրենց խոսքով երիտասարդ սերնդին փոխանցում էին Աստծո հանդեպ սիրո կրակը: Կոնֆերանսում ելույթ էին ունեցել Լուի Գիգլիոն, Րավի Զաքարիասը, Ջոն Փայփերը, Քրիսթին Թեյնը, Լևի Լուսկոն, իսկ փառաբանությունը առաջնորդում էին <<Passion>> եկեղեցու փառաբանության թիմը, Քրիս Թոմլինը, Մեթ Րեդմանը, << Hillsong United>> խումբը և այլոք: Ավանդույթի համաձայն կոնֆերանսի ժամանակ հավաքեցին հատուկ զոհաբերություն, որը այս անգամ նախատեսված է Սիրիայում մանկական հիվանդանոցի կառուցման համար: Նշենք, որ <<Passion>> շարժումը ստեղծվել է 1995թվականին Ատլանտայում: հովիվ Լուի Գիգլիոն և նրա թիմը ջանում են բարձրացնել Սուրբ Հոգով վերափոխված և Հիսուսին նվիրված երիտասարդ սերունդ: