Մի խումբ ակտիվիստներ ծրագրել են հավաքել 200 հազար դոլար`օգնելու քրիստոնյա հրուշակագործ Ջեկ Ֆիլիպսին, ով հրաժարվել էր հարսանեկան տորթի պատվեր ընդունել միասեռ զույգից, ինչ համար դատարանը նրան մեղադրել էր միասեռ զույգի հանդեպ խտրական վերաբերմունք դրսևորելու համար: Դատարանը Ֆիլիպսին արգելել էր մերժել նման պատվերները, հակառակ դեպքում կփակեն նրա բիզնեսը: Հալածանքներից և դատական հայցերից խուսափելու համար Ջեկ Ֆիլիպսը մեկ տարուց ավելի է դադարեցրել է տորթեր պատրաստել, ինչի հետևանքով նրա եկամուտը կրճատվել է 40%-ով: Դատարանում քրիստոնյա հրուշակագործը հայտարարել էր, որ երբեք չի պատրաստել տորթեր այնպիսի ատրիբուտներով, որոնք վիրավորում են իր քրիստոնեական հավատը: 20 տարուց ավելի հրաժարվել է տորթեր պատրաստել ֆաշիստական, սատանիստական, կու կուքս կլանական և այլ խորհրդանիշներով, որոնք դեմ են իր հավատքին: Իսկ միասեռ զույգին նա պատասխանել էր, որ ինքը ամուսնություն է համարում միությունը տղամարդու և կնոջ միջև, ուստի չի կարող տորթ պատրաստել նրանց համար:Դրա փոխարեն նա առաջարկել էր այլ թխվածքներ: Այդ դեպքից հետո Ֆիլիպսին սկսել են հալածել. զանգում են, վիրավորում, սպառնում սպանել նրան, աշխատակիցներին, ընտանիքի անդամներին: Ջեկ Ֆիլիպսին պաշտպանում է <<Ազատության պաշտպանության միությունը>>: Միությունը հայտարարել է, որ << ամերիկյան ազատությունը>> հենց նրանում է, որ մարդը իրավունք ունի ընտրություն կատարել և չընդունել այն ամենը, ինչը հակասում է նրա հավատին և համոզմունքներին: