The Wall Street Journal-ի և NBC News-ի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ամերիկացիները գերադասում են ունենալ համասեռամոլ, քան քրիստոնյա նախագահ: Ուսումնասիրությունների համաձայն վերջին 10 տարիների ընթացքում համասեռամոլ նախագահ ընդունող ամերիկացիների թիվը մեծացել է 18%-ով և կազմել է հարցվածների 61%-ը: Իսկ քրիստոնյա նախագահ ցանկացողների թիվը մեծացել է 11%-ով և կազմել հարցվածների 52%-ը: Ուսումնասիրության մեջ նշված է, որ 2003 թվականին ամերիկացիների 56%-ը դեմ էր միասեռ ամուսնություններին, մինչդեռ այսօր 59%-ը աջակցում է այդ ամուսնություններին: Պարզվել է նաև, որ դեմոկրատական կուսակցության անդամների 75%-ը կողմ է համասեռամոլ նախագահին, իսկ պահպանողականների մոտ այդ թիվը կազմել է 44%: Հարցումների ժամանակ մեծ դեր է խաղացել մարդկանց տարիքը: Համասեռամոլ նախագահին կողմ են արտահայտվել 18-34 տարեկանների 70%-ը, իսկ ավագ սերնդի մոտ այդ թիվը կազմել է 50%: Ուսումնասիրությունները կատարվել են ընթացիկ տարվա մարտին, հարցումներին մասնակցել են չափահաս հազար ամերիկացիներ: