Հուլիսի 22-23-ը Ալժիրում կայացել է կրոնական ծայրահեղականության դեմ պայքարի հարցերին նվիրված միջազգային կոնֆերանս, որին մասնակցել են ավելի քան 50 երկրների և միջազգային բազմաթիվ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կոնֆերանսը կազմակերպվել էր Ալժիրի նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի համագործակցությամբ: Հանդիպման մասնակիցները կիսվում էին իրենց երկրներում ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի պրակտիկայով: Կոնֆերանսի աշխատանքները նվիրված էին մի քանի ուղղությունների, մասնավորապես երկխոսության կուլտուրայի զարգացմանը, հանդուրժողականության և դեմոկրատիայի ամրապնդմանը և այլն: Մեծ ուշադրություն էր հատկացվել ուսուցման և մասնագիտական պատրաստության մեթոդներին, գործատիրոջ և աշխատողի հարաբերություններին, ԶԼՄ-ների դերին և այլ հարցերի: Մասնակիցները քննարկել էին նաև կրոնի արմատականացման դեմ պայքարում քաղաքացիական հասարակության հնարավոր դերի հարցը: