Հայտնի ավետարանիչ Ֆրանկլին Գրեհեմը Facebook-ի իր էջում քրիստոնյաներին կոչ է արել բոյկոտել միասեռ ամուսնությունները աջակցող ընկերություններին: << Դուք երբևէ ձեզ հարց տվել եք, թե ինչպես կարող ենք պայաքարել բարոյական այս քայքայման դեմ, որի մեջ մեզ սուզում են խոշոր բիզնեսը, լրատվամիջոցները և համասեռամոլ կազմակերպությունները>>-գրել էր Գրեհեմը: Նա օրինակ էր բերել Tiffany ընկերության կողմից միասեռ զույգերի համար ստեղծված ամուսնական մատանիները, կամ էլ Wells Fargo բանկի գովազդային տեսահոլովակը, որում ցուցադրվում է միասեռ զույգի կյանքը: << Ես հասկացա, թե ինչպես կարելի է պայքարել դրանց դեմ: Ուղղակի պետք է ոչ մի գործարք չկատարել այդ ընկերությունների հետ: Ես իմ դրամական միջոցները այդ բանկից տեղափոխել եմ և երբեք գնումներ չեմ կատարի Tiffany խանութներից>>- նշել էր քարոզիչը: Ֆրանկլին Գրեհեմի կարծիքով այս ձևով քրիստոնյաները կարող են ցույց տալ, որ իրենք էլ ընտրության իրավունք ունեն: << Եկեք դադարեցնենք գործարքներ անել նրանց հետ, ովքեր քարոզում են մեղքը և պաշտպանենք Աստծո օրենքները: Եթե բոյկոտենք նրանց, հարվածենք նրանց գրպանին, ապա նրանք անպայման ուշադրություն կդարձնեն>>- գրել էր Գրեհեմը: