Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մեկնաբանել է Մարսել քաղաքի հրեական համայնքի ղեկավար, րաբբի Ցվի Ամարի հայտարարությունը:Րաբբին հրեաներին կոչ էր անում անվտանգության նկատառումներով չկրել կիպա (հրեա տղամարդկանց ավանդական գլխարկ): <<Շատ ցավալի է, որ մեր երկրի քաղաքացիները իրենց հավատքի համար ենթարկվում են հարձակումների և պաշտպանվելու համար մտածում են թաքցնել իրենց կրոնական պատկանելությունը>>-ասել էր նախագահը: Այս մասին տեղեկացնում է Jewish Telegraphic գործակալությունը: Րաբբի Ցվի Ամարը գլխարկ չկրելու կոչ էր արել այն դեպքից հետո, երբ Մարսելի սինագոգի մոտ դանակահարել էին հրեա պատանու, իսկ մուսուլման դպրոցականը դանակով զինված հարձակվել էր հրեա ուսուցչի վրա: Րաբբի Ամարը իր ուղերձում նշել էր, որ հրեաները դարձյալ դարձել են հակահրեական հարձակումների թիրախ և իրենց ազգությունը չթաքցնող հրեաներին սպառնում է ֆիզիկական հաշվեհարդար: Սակայն գլխարկ չկրելու կոչի հետ համաձայն չի Ֆրանսիայի գլխավոր րաբբին: Նրա խոսքով, եթե հրեաները չդնեն կիպաները , ապա դա կդիտարկվի, որպես արմատական իսլամիստների հաղթանակ: Նշենք, որ Փարիզի հրեական համայնքից հետո
Մարսելի համայնքը մեծությամբ երկրորդն է: Ունի ավելի քան 7հազար անդամ: