Բիլլի Գրեհեմի անվան Ավետարանական Ասոցիացիայի նախագահ, քարոզիչ Ֆրանկլին Գրեհեմը հերթական անգամ քննադատել է քրիստոնեության նկատմամբ առկա անհանդուրժողական վերաբերմունքը: Այս անգամ Գրեհեմը ելույթ է ունեցել այն դեպքից հետո, երբ ծովային հետևակային կորպուսի կրտսեր կապրալ Մոնիֆու Սթերլինգին ազատել էին ծառայությունից, որովհետև այդ աղջիկը մերժել էր կատարել հրամանատարի հրամանը և իր համակարգչից հեռացնել Եսայի մարգարեության գրքից բերված խոսքերը`<<Բոլոր քեզ դեմ շինած գործիքը պիտի չհաջողվի>>: << Անհավատալի է, որ ամերիկյան կառավարությունը նրան քրեական պատասխանատվության է ենթարկում միայն այն բանի համար, որ այդ երիտասարդ աղջկա համակարգչում գրված էին աստվածաշնչյան ոգևորող խոսքերը: Ցավալի է, սակայն այսօր մեր մշակույթը հանդուրժում է ամեն բան, բացառությամբ այն ամենի, ինչ վերաբերում է Աստծուն և Աստծու Խոսքին: Վճռաբեկ դատարանը լսելու է այդ կապրալի գործը: Եկեք աղոթենք, որպեսզի մեր երկրում կառավարության կողմից քրիստոնյաների հալածանքը դադարի>>-եզրափակել էր Գրեհեմը: