<<Պատրիարք Կիրիլի և Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի հանդիպման հնարավորության հարցը երբեք դուրս չի հանվել Ռուս Ուղղափառ եկեղեցու օրակարգից, սակայն չի նշվել հանդիպման կոնկրետ ամսաթիվը, որովհետև դա կապված է երկու եկեղեցիների հարաբերություններում առկա մի քանի դժվարին հարցերի հետ: Ուստի խոսել Պատրիարքի մերժման մասին ճիշտ չի>>- հայտարարել է Մոսկվայի Պատրիարքության արտաքին եկեղեցական կապերի հարցերով քարտուղար, ավագ քահանա Ստեփանոսը: Նա նշել էր նաև, որ Պատրիարք Կիրիլը շատ մեծ նշանակություն է տալիս ինչպես միջքրիստոնեական երկխոսությանը, այնպես էլ ռուս և լեհ ժողովուրդների հարաբերությունների ամրապնդմանը: Տեղեկացնենք. այս հայտարարության պատճառն այն է, որ Կրակովի արքեպիսկոպոս- կարդինալ Ստանիսլավ Ջիվիշը հայտնել էր, որ ռուս եկեղեցու առաջնորդը մերժել է հանդիպել Պապի հետ 2016 թվականին Կրակովում կայանալիք Երիտասարդության համաշխարհային օրվա տոնակատարության շրջանակներում: Կաթոլիկ կարդինալը ափսոսանք էր հայտնել դրա համար: <<Անհասկանալի է, թե ինչու Պատրիարք Կիրիլը չի ցանկանում օգտվել էկումենիկ երկխոսության այս հնարավորությունից>>-ասել էր կարդինալ Ջիվիշը: