Մոսկվայում կայացած << Կրոնը և աշխարհը>> միջազգային 3-րդ համաժողովի մասնակիցներին ուղղված իր խոսքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի ավանդական կրոնների ներկայացուցիչներին շնորհակալություն էր հայտնել հասարակության մեջ թշնամություն հրահրելուն դիմակայելու համար: << Բարձր գնահատանքի են արժանի ծայրահեղականության ցանկացած դրսևորման դեմ ուղղված կրոնական կազմակերպությունների հետևողական ջանքերը>>-ասել էր նախագահը: Նրա խոսքով ծայրահեղականության դեմ պայքարը հատկապես կարևոր է այսօր, երբ <<ամբողջ աշխարհը բախվել է լուրջ խնդիրների հետ, մեծանում է ազգային անհանդուրժողականությունը, քայքայվում են ավանդական արժեքները>>: <<Ռուսաստանի ավանդական կրոնների ներկայացուցիչները ակտիվորեն մասնակցում են երկրի կյանքին, իրականացնում են կրթական, լուսավորական, բարեգործական լայն գործունեություն, մեծ ուշադրություն են հատկացնում աճող սերնդի դաստիարակությանը, հոգևոր-բարոյական հիմքերի ամրապնդմանը, ջանքեր են գործադրում հասարակության մեջ համաձայնության և խաղաղության աջակցության համար>>-ասված է նախագահի ուղերձում: Վ. Պուտինը հավատացած է, որ այդ համաժողովը մեծ արձագանք կառաջացնի, իսկ ընդունված հանձնարարականները պահանջարկ կունենան: Նշենք, որ <<Կրոնը և աշխարհը>> միջազգային 3-րդ համաժողովին մասնակցել էին քրիստոնեության, իսլամի, բուդդայականության, հրեականության ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական կազմակերպություններ, կրոնագետներ, սոցիոլոգներ Ռուսաստանից, ԱՊՀ երկրներից, Եվրոպայից և ԱՄՆ-ից: