Համաշխարհային լրատվամիջոցների տեղեկացմամբ` Վատիկանի ներկայացուցիչ Չիրո Բենեդետին հայտնել է, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը հունիսի 10-ին կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Վ. Պուտինի Իտալիա կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում քննարկում են Պապի հետ նախագահի հանդիպման հնարավորությունը: Նշենք, որ առաջին անգամ Պապը և նախագահը հանդիպել են 2013 թվականին: Այդ ժամանակ Վ.Պուտինը հանդիպումից ուշացել էր մոտ 50 րոպե, սակայն նրանց զրույցը տևել էր նախատեսվածից կրկնակի անգամ ավելի, որի ժամանակ նախագահը ողջյուններ էր հաղորդել Պատրիարք Կիրիլից: