Հունիսի 10-ին Վատիկանում կայացել է Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինի հանդիպումը Հռոմի Պապի հետ: ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դ. Պեսկովի տեղեկացմամբ` հանդիպումը տևել է մեկ ժամից ավելի: <<Քննարկվել են արդի շատ խնդիրներ, այդ թվում Ուկրաինայի ճգնաժամը, խոսել են համամարդկային և մարդասիրական արժեքների մասին, որոնք միավորում են և ուղափառ և կաթոլիկ և ընդհանրապես բոլոր կրոնները>>-ասել էր Պեսկովը: Նա նշել էր նաև, որ հանդիպման ժամանակ մեծ մտահոգություն են արտահայտել Մերձավոր Արևելքի քրիստոնյաների վիճակի վերաբերյալ: Հանդիպման ավարտին Ֆրանցիսկ I-ը խնդրել էր իր լավագույն բարեմաղթանքները հայտնել Պատրիարք Կիրիլին: