Արևմուտքը գտնվում է հոգևոր խոր ճգնաժամի մեջ: Նման հայտարություն էր արել Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը սուրբ Աֆոնի ուղղափառ միաբանության աշխատանքային հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ: Հանդիպումը նվիրված էր սուրբ Աֆոն թերակղզում ռուս վանականության ներկայության 1000-րդ տարելիցի տոնակատարության կազմակերպչական հարցերին: << Մենք կարող ենք վկայել, որ այսօր Արևմուտքը գտնվում է հոգևոր խոր ճգնաժամի մեջ, որը չի գիտակցում, բարձրից է նայում ողջ աշխարհին, պահանջում է, որ աշխարհը ապրի իր օրենքներվ, սակայն այնպիսի օրենքներ է ընդունում, որոնք մարդկանց կյանքում տեղ չեն թողնում ոչ Աստծո, ոչ հավատքի համար>>-ասել էր Պատրիարք Կիրիլը: Նրա կարծիքով սուրբ Աֆոնում ռուս վանականության ներկայության 1000-ամյակի տոնակատարությունը, որը տեղի կունենա 2016 թվականին, եվրոպացիների համար համոզիչ օրինակ կծառայի հոգևոր արժեքների վերանայման համար: Տեղեկացնենք, որ սուրբ Աֆոնը կամ այլ կերպ Աթոսը լեռ է համանուն թերակղզում,որը գտնվում է արևելյան Հունաստանի Խալքիդի շրջանում: Ընդհանուր տարածությունը գրեթե 336 քառակուսի կմ է: Վարչականորեն հանդիսանում է Հունաստանի Հանրապետության հատուկ միավոր։ Մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ։ Թերակղզու ինքնիշխանությունը հաստատված է 1923 թվականի Լոզանյան պայմանագրով: Թերակղզու կառավարումը հանձնված է 20 ուղղափառ եկեղեցիների տնօրինությանը։ 676վականին բյուզանդական կայսր Կոնստանդին IV-ը թերակղզին հանձնել էր այդտեղ բնակվող հոգևորականներին, իսկ 1312 թվականից այն գտնվում է Կոստանդնուպոլսի Պատրիարքի իրավասության ներքո: