Չինաստանը հնարավոր է միանա << Իսլամական պետություն>> խմբավորման դեմ պայքարի միջազգային ջանքերին, քանի որ պաշտոնական Պեկինը մտահոգ է Մերձավոր Արևելքում իսլամիստ գրոհայինների շարքերում կռվող ույգուր իսլամիստների թվի մեծացմամբ: Այս մասին գրել է ազգային անվտանգության հարցերով փորձագետ Բիլ Գերցը The Washington Times պարբերականում տպագրված իր հոդվածում: Չինաստանի հյուսիս արևմուտքում գտնվող Սինցզյան-Ույգուրյան ինքնավար շրջանում բնակվող ույգուր մուսուլմանները բազմիցս ահաբեկչություններ են իրականացրել Չինաստանում: Նախորդ տարվա ամռանը <<Իսլամական պետություն>> խմբավորումը քարոզչական տեսահոլովակ էր տարածել, որում ույգուրներին կոչ էր արվում զինվել: Ույգուրները կազմում են Սինցզյան -Ույգուրյան ինքնավար շրջանի բնակչության 45%-ը: Ինքնավար այդ շրջանում ահաբեկչական խմբավորումների ակտիվացումը փորձագետները կապում են Մերձավոր Արևելքից արմատական իսլամիստների ներկայությամբ, ովքեր հավաքագրում են տեղի բնակչությանը Աֆղանստանում ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար: