Նիգերիայի հյուսիս արևելյան Պոտիսկում քաղաքի ավետարանական եկեղեցում, կիրակնօրյա ծառայության ժամանակ պայթյուն էր իրականացրել մահապարտ կինը: Զոհվել է առնվազն 15մարդ, այդ թվում եկեղեցու հովիվը, կանայք և երեխաներ: Նշենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Նիգերիայի հյուսիսում ահաբեկչական մի շարք պայթյուններ են իրականացվել: Զոհվել է մոտ 200 մարդ: Այդ ահաբեկչությունների համար մեղադրում են <<Բոկո հարամ>> իսլամական խմբավորմանը: 97 մուսուլման էլ սպանվել է այդ խմբավորման գրոհայինների կողմից մզկիթի վրա կատարած հարձակման արդյունքում: Նշենք, որ << Բոկո հարամ>> խմբավորումը Նիգերիայի հյուսիս արևելքում իր հսկողության տակ գտնվող տարածքներում խալիֆայություն է հռչակել: Ընթացիկ տարվա մարտին այս խմբավորումը հավատարմության երդում էր տվել <<Իսլամական պետություն>> խմբավորման առաջնորդին: Չադը, Կամերունը և Նիգերը օգնում են Նիգերիային իսլամիստ ահաբեկիչների դեմ պայքարում: