The Star թերթի տեղեկացմամբ`Մալազիայի մայրաքաղաք Կուալա-Լումպուրում հանդիպում է կայացել, որը լրատվամիջոցներում անվանել են պատմական և աննախադեպ: Մայրաքաղաքի կաթոլիկ թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Ջուլիան Լեոու Բեյ Կիմը այցելել էր Մալազիայի մուսուլմանների գլխավոր հոգևոր առաջնորդ Զուլկիֆլի Մոհամեդ ալ Բաքրիին:<<Մենք քննարկեցինք այն, ինչը մեզ միավորում է, այլ ոչ թե մեր տարաձայնությունները>>-ասել էր մուսուլման հոգևոր առաջնորդը: Հարավ Արևելյան Ասիայում գտնվող Մալազիան ունի մոտ 31միլիոն բնակչություն, որի 61%-ը մուսուլման է, 20%-բուդայականության, 6%-ը հինդուիզմի հետևորդներ, 5%-ը բողոքական են, իսկ 4%-ը կաթոլիկներ: Մալազիայի պաշտոնական կրոնը իսլամն է: