Իրաքում ՄԱԿ-ի առաքելության և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գլխավոր կոմիսարի վարչության ներկայացրած հաշվետվության համաձայն 2014 թվականից մինչ օրս Իրաքում զոհվել է 18 հազար մարդ, 3500 կանայք և երեխաներ գերի են <<Իսլամական պետություն>> խմբավորման մոտ: Ավելի քան 36 հազար մարդ վիրավորվել է, իսկ 3 միլիոն մարդ զրկվել է բնակության վայրից: Հաճախ սպանությունների և առևանգումների զոհ են դառնում իսլամիստների գաղափարախոսությանը դեմ մարդիկ` իշխանության ներկայացուցիչներ, հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցներ, ոստիկանության աշխատակիցներ, բժիշկներ, իրավաբաններ, կրոնական և ցեղերի առաջնորդներ: Իրավապաշտպան կազմակերպությունների տեղեկացմամբ իսլամիստ գրոհայինները լայնորեն կիրառում են սեռական բռնությունները կանանց և երեխաների հանդեպ: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գլխավոր կոմիսար Զեիդ Ռաադ Հուսեինը հայտարարել է, որ իրականում զոհվածների թիվը հաշվետվությունում նշվածից ավելին է: Զոհերի թվում մեծ է քրիստոնյաների թիվը, որոնց իսլամիստները հալածում են առանձնահատուկ դաժանությամբ: