Հռոմի Պապ Ֆրանցիսկ-ը Բոլիվիայի Սանտա Կրուս քաղաքում ելույթ էր ունեցել ժողովրդական շարժումների միջազգային II հանդիպման ժամանակ: Իր ելույթում Պապը մեր ժամանակներում իրականացվող քրիստոնյաների հալածանքները ցեղասպանություն է անվանել : <<Սարսափով տեսնում ենք, որ Մերձավոր Արևելքում և աշխարհի մյուս վայրերում Հիսուսին հավատալու համար քրիստոնյաները ենթարկվում են դաժան հալածանքների, բռնությունների, խտրական վերաբերմունքի>>-հայտարարել էր Ֆրանցիսկ I-ը: Նա դատապարտել էր այդ բռնարարքները և կոչ էր արել դադարեցնել քրիստոնյաների ցեղասպանությունը: Կաթոլիկ Հովվապետը տեղի ունեցող իրադարձությունները անվանել էր 3-րդ համաշխարհային պատերազմ: Պապը հավատացյալներին կոչ էր արել չընտելանալ անարդարացի իրականությանը և ցուցաբերել քրիստոնեական դիրքորոշում: