Հնդկաստանում ընտանիքի հարցերով զբաղվող Ֆրանցիսկյան ասոցիացիան ակտիվացնում է կանանց բռնությունների դեմ պայքարը: Ասոցիացիան, որ միավորում է Ֆրանցիսկյան միաբանության վանականների, միանձնուհիների և աշխարհիկ մարդկանց ձգտում է առավել տեղեկացված լինել սեռական բռնությունների դեպքերի վերաբերյալ: Ընթացիկ տարվա սեպտեմբերին Բհոպալում կանցկացվի Ազգային սեմինար նվիրված կանանց հանդեպ բռնությունների դեմ արդյունավետ պայքարելու հարցերին: Ֆրանցիսկյան ասոցիացիայի համակարգող Նիթիա Սագայամի խոսքով Հնդկաստանում մեծացել է կանանց դեմ բռնարարքների թիվը և լրացուցիչ քայլեր են անհրաժեշտ հնդիկ կանանց և աղջիկների վիճակը բարելավելու համար: Հնդկաստանի հանցագործությունների ազգային բյուրոյի տվյալներով բռնաբարությունները թիվը մեծ չափերով ավելանում է : Կանանց 45%-ը ամեն օր ծեծի է ենթարկվում ընտանիքում, բռնությունների ենթարկված կանանց 75%-ը փորձում է ինքնասպանություն գործել:<< Ծննդյան օրից մինչև մահը հնդիկ կանայք տառապում են բռնություններից: Մեր խնդիրն է փոխել այս իրավիճակը>>-հայտարարել էր Նիթիա Սագայամը: Նա նշել էր , որ Ֆրանցիսկյան ասոցիացիան աշխատելու է բռնությունների դեմ պայքարի կոնկրետ ծրագրերով, հատկապես դպրոցներում և կրթական այլ հաստատություններում: