Վատիկանի մամուլի ծառայության տեղեկացմամբ` հունիսի 19-ին Վատիկանում Հռոմի Պապը ընդունել էր Սիրիայի Յակովիտյան եկեղեցու Պատրիարք Իգնատիոս II Եփրեմին: Հանդիպման ժամանակ քննարկել էին Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ծանր վիճակը: Ֆրանցիսկ I-ի խոսքով Սիրիական եկեղեցին ի սկզբանե նահատակների եկեղեցի է: Ներկայումս էլ Մերձավոր Արևելքի մյուս քրիստոնյաների հետ միասին ենթարկվում է իսլամիստների կողմից իրականացվող սարսափելի հալածանքների և բռնությունների: Պապը ասել էր.<<Այս ծանր փորձությունների ժամանակ եկեք ավելի ամրապնդեք բարեկամությունը և եղբայրությունը Կաթոլիկ և Սիրիական եկեղեցիների միջև: Եկեք ավելի արագացնենք մեր քայլերը հասնելու այն օրվան, երբ կտոնենք Քրիստոսի միասնական եկեղեցուն մեր պատկանելությունը: Եկեք կիսվենք մեր ավանդույթներով, քանի որ մեզ ավելի շատ բան է միավորում, քան բաժանում>>: Տեղեկացնենք, որ Սիրիայի Յակովիտյան եկեղեցու հոգևոր կենտրոնը գտնվում է Դամասկոսում: Եկեղեցին ունի մոտ 2միլիոն հետևորդ, որոնց մի մասը բնակվում է Հնդկաստանում: Յակովիտյան եկեղեցին հին արևելյան եկեղեցիներից մեկն է, որ չի ընդունել 451թվականին Քաղկեդոնի ժողովի որոշումները