Հունիսի 10-ից 11-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կկայանա համաշխարհային կրոնների առաջնորդների V համագումարը, որին մասնակցելու են նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, Հորդանանի թագավոր Աբդալլա 2-րդը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և այլ բարձրաստիճան քաղաքական գործիչներ: Համագումարը նվիրված է կրոնական առաջնորդների և քաղաքական գործիչների փոխգործողությունների, միջկրոնական երկխոսության, երիտասարդության վրա կրոնի ազդեցության և արդի մարտահրավերների հետ կապված այլ հարցերին: