Մայիսի 12-14-ը Երուսաղեմում կայացել էր հակահրեականության դեմ պայքարի 5-րդ համաժողովը, որին մասնակցել են ավելի քան հազար քաղաքական, կրոնական, հասարակական գործիչներ և փորձագետներ աշխարհի 60 պետություններից: Ներկայացուցչական այս ժողովը բացել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, ելույթ էին ունեցել տասնյակ պատգամավորներ: «Ես չգիտեմ, կհաջողվի մեզ արմատախիլ անել հակահրեականությունը, սակայն մենք պարտավոր ենք պայքարել դրա դեմ»-հայտարարել էր Նաթանյահուն: Միջազգային այս հանդիպման քննարկումների գլխավոր հարցը հակահրեականության աճն է Արևմտյան Եվրոպայում և համացանցում: Ներկաները քննարկում էին միջկրոնական երկխոսության զարգացման, հանդուրժողականության, ինչպես նաև հակահրեականության տարածումը արգելող իրավաբանական մեթոդների և օրենսդրական նախաձեռնությունների հարցերը: Նշենք, որ հակահրեականության դեմ պայքարի հարցերին նվիրված միջազգային այս համաժողովը կազմակերպում է Իսրայելի Արտաքին գործերի նախարարությունը` համագործակցելով Սփյուռքի հարցերով նախարարության հետ: