Թունիսի խորհրդարանը եռօրյա քննարկումներից հետո ձայների մեծամասնությամբ հաստատել է փոփոխությունները օրենսգրքում, որոնց համաձայն ահաբեկչության համար մահապատիժ է նախատեսվում, իսկ ահաբեկչությունը հրապարակայնորեն արդարացնելու համար` բանտարկություն: Նոր օրենքները աջակցում են նաև հատուկ ծառայությունների աշխատանքին` մասնավորապես թույլատրում են գաղտնալսել հեռախոսային խոսակցությունները: Օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու պատճառը հունիսի 26-ին կատարված ահաբեկչությունն է, որի ժամանակ զինված իսլամիստ արմատականը առողջարանային Սուս քաղաքում հրազենից կրակ էր բացել լողափում հանգստացող մարդկանց վրա: Արդյունքում զոհվել է 38 օտարերկրացի: