Երկրպագության բողոքական հայտնի առաջնորդներ Դարլին Չեկը և Դոն Մոենը ելույթ են ունեցել Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի կողմից կազմակերպված հալածվող եկեղեցու համար էկումենիկ աղոթքի ժամանակ, որը տեղի էր ունեցել Վատիկանի սուրբ Պետրոսի հրապարակում: Աղոթքին մասնակցել էին հազարավոր քրիստոնյաներ : <<Չնայած առկա հարանվանական տարբերություններին, ես այսօր ականատես եղա, որ համատեղ երկրպագությունը և աղոթքը օգնում են միաբանվելուն: Աղոթեք բոլոր նրանց համար, ովքեր մեր օրերում հալածվում են Հիսուս Քրիստոսին հավատալու համար>>-ասել էր Դոն Մոենը: Ելույթ ունեցողների թվում էին նաև իտալացի հայտնի տենոր Անդրեա Բոչելլին և իսրայելցի երգչուհի Նոան: Ի դեպ` Ֆրանցիսկ I Պապը բազմիցս նշել է, որ պատրաստ է երկխոսության ավետարանական շարժման ներկայացուցիչների հետ: 2014 թվականի հունիսին Վատիկանում Պապը հանդիպել էր ավետարանական հայտնի առաջնորդների հետ, որոնց թվում էին Քեննեթ Քոփլենդը, Ջոն և Քերոլ Արնոտները, Ջեյմս Ռոբինսոնը, Համաշխարհային ավետարանական միության գլխավոր քարտուղար Գեոֆ Տունիկլիֆը և եպիսկոպոս Թոնի Պալմերը: Իսկ ավելի վաղ Հռոմի Պապը Քեննեթ Քոփլենդին ուղղված իր տեսաերիզում խարիզմատներին և կաթոլիկներին հաշտվելու և միաբանվելու կոչ էր արել: