<<MISNA>>գործակալության տեղեկացմամբ` Բրազիլիայում անցկացված հարցումների արդյունքում պարզվել է, որ բրազիլացիների մեծ մասը վստահում է  կաթոլիկ եկեղեցուն և զինված ուժերին, իսկ  կառավարությունը,  խորհրդարանը և քաղաքական կուսակցությունները գրավել են վստահության   ցուցակի վերջին հորիզոնականները: Եվ այսպես. հարցվածների 43%-ը  վստահում է կաթոլիկ եկեղեցուն, 19%-ը զինված ուժերին,  13%-ը մամուլին:  Կառավարությանը վստահում է 2%-ը, իսկ խորհրդարանին  և քաղաքական կուսակցություններին համապատասխանաբար 1.5 և 1 տոկոսը: Նշենք, որ հարցումներին մասնակցել է 2 հազար մարդ  երկրի 137 մունիցիպալ  շրջաններից: