<<MISNA>>գործակալության տեղեկացմամբ` Բրազիլիայում անցկացված հարցումների արդյունքում պարզվել է, որ բրազիլացիների մեծ մասը վստահում է կաթոլիկ եկեղեցուն և զինված ուժերին, իսկ կառավարությունը, խորհրդարանը և քաղաքական կուսակցությունները գրավել են վստահության ցուցակի վերջին հորիզոնականները: Եվ այսպես. հարցվածների 43%-ը վստահում է կաթոլիկ եկեղեցուն, 19%-ը զինված ուժերին, 13%-ը մամուլին: Կառավարությանը վստահում է 2%-ը, իսկ խորհրդարանին և քաղաքական կուսակցություններին համապատասխանաբար 1.5 և 1 տոկոսը: Նշենք, որ հարցումներին մասնակցել է 2 հազար մարդ երկրի 137 մունիցիպալ շրջաններից: